Տելեգրամի ադրբեջանական ալիքները արցախահայությանը հեռախոսազանգերով հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում
SocietyԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Արցախի Հանրապետության սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքների ֆոնին Տելեգրամի ադրբեջանական հայատյաց ալիքները Արցախի բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում՝ փորձելով խուճապ տարածել արցախահայության շրջանում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածվող հաղորդագրություններում նշվում են +374 (047) կոդով սկսվող հեռախոսահամարներ: Ադրբեջանական ալիքները կոչ են անում ադրբեջանցի հետևորդներին հերթով զանգել բոլոր համարներով, խուճապ տարածել հայերի մեջ և «օգտակար տեղեկություններ» ստանալ նրանցից հայկական մարտական դիրքերի տեղակայման, խրամատների, նրանց պաշարների մասին: Ընդ որում, նշվում է, թե «մենք անձամբ կփոխանցենք այդ տեղեկությունները Ադրբեջանի հատուկ ծառայություններին և պաշտպանության նախարարությանը»:
Հաղորդագրություններն ուղեկցվում են հայերի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքներով:
Հարկ է ընդգծել, որ նման գործողությունները ադրբեջանական կողմից վաղուց արդեն նորություն չեն և լիովին համապատասխանում են Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտման, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու և հնարավոր բոլոր միջոցներով ահաբեկելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող քաղաքականությանը, ինչի մասին Արցախի իշխանություններն ու իրավապաշտպանները բարձրաձայնել են բազմիցս: