Մահացել է Դարակերտում վրաերթի ենթարկված 26-ամյա կինը, մինչ այդ մահացել էր նրա 8-ամսական որդին
SocietyԱնվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Քիչ առաջ մահացել է երեկ Արարատի մարզում վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված, Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ.-ն, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Դարակերտ գյուղի դպրոցի մոտ վրաերթի էր ենթարկել 26-ամյա Ռիմա Հ․-ին և նրա 8-ամսական որդուն։ Վթարի հետևանքով երեխան մահացել էր։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը։