Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
SocietyԱյսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով գյուղի՝ Արտաշատյան խճուղում, բախվել են Mercedes G-500 (յաշիկ), BMW և ՎԱԶ-21103-110 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 2-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
«Արտաշատ» բժշկական կենտրոնից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: