Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն. Բայրամով
International newsԹուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն, որոնց պետք է հասնել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում։
Մեր յուրահատուկ հարաբերություններում մենք արդեն հասել ենք միջազգային տարբեր հարթակներում միմյանց շահերը որպես մեր ազգային շահեր պաշտպանելու և առաջ մղելու մակարդակին, նշել է նա:
«Դրա ամենավառ օրինակներն իրականացնում են մեր պետությունների ղեկավարները։ Մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշինքի: Միաժամանակ մենք դեռ շատ նպատակներ ունենք, որոնց պետք է հասնենք, և այս ճանապարհին յուրաքանչյուրիս հաջողություն եմ մաղթում»,- Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։
Բայրամովը հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի ճանապարհ ունեն անցնելու և հասնելու իրենց նպատակներին։