Երևանում 68–ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին (լուսանկար)
SocietyԱյսօր՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում՝ թիվ 16 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 85-ամյա Սաթենիկ Հ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Երևանի գնդի պարեկներն ու քաղաքացիները: