Մոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել գազի համար՝ միջոցների սղության պատճառով
International newsՄոլդովան չի կարողանա «Գազպրոմին» վճարել օգոստոսին օգտագործված գազի համար՝ միջոցների սղության պատճառով, NewsMaker-ին տված մեկնաբանությունում ասել է «Մոլդովագազ» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Չեբանը։
Նրա խոսքով՝ «Մոլդովագազը» նախկինում էլ ռուսական ընկերությունից վճարումների ուշացում էր խնդրել, սակայն պատասխան չէր ստացել։ Այժմ Մոլդովան ակնկալում է, որ 2022 թվականի չորրորդ եռամսյակում, համաձայն պայմանագրի, գնագոյացման այլ մեթոդ կկիրառվի, ինչը զգալիորեն կնվազեցնի գազի գնման գինը։
«Գոյություն ունեցող մեթոդաբանությամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք խնդրել բարձրացնել այն։ Այս իրավիճակում, եթե անգամ բարձրացում խնդրենք, Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը, այնուամենայնիվ, կհաստատի սակագինը միջին տարեկան գնով։ Միակ բանը, որ այժմ կարող է մեզ օգնել, այս գումարի վճարումը հետաձգելն ու չորրորդ եռամսյակ տեղափոխելն է»,- ասել է Չեբան։