«Մենք անկեղծ ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանն անկեղծ է». Չավուշօղլուն` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
International news«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, որոշ քայլեր արվել են»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է APA-ն։
«Այդ գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ համակարգված։ Հայաստանում սա որոշակի մտահոգություն է առաջացնում, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք։ Ինչքան էլ երկկողմանի լինի կարգավորման գործընթացը, մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք ողջ Հարավային Կովկասում կայունության համար»,- ասել է նա։
Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է «չշեղվել, լինել անկեղծ» այս հարցում. «Մենք անկեղծ ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանն անկեղծ է»,- ասել է նա։