Իջևանում Niva-ն վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. ժամանել է նաև մարզի ոստիկանապետը
SocietyՕգոստոսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթից հետո Niva-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի մահար նախատեսված մայթին:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն ու ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: