Օպերային թատրոնում ամփոփվեց Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական տարին
Culture2014 թվականը հանրապետությունում շիրազյան տարի է. լրանում է մեծ բանաստեղծ Հովհանեես Շիրազի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով Երևանում և Գյումրիում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր երեկոներ, միջոցառումներ տուն-թանգարանում, գրադարաններում և այլն: Տարվա յուրօրինակ ամփոփում էր դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացած երեկոն: Մեծանուն գրողի արվեստի բազմահազար երկրպագուները ևս մեկ անգամ գեղեցիկ առիթ ունեցան ունկնդրելու սիրված բանաստեղծությունները` հիանալի ասմունքողների՝ Սիլվա Յուզբաշյանի, Արման Նավասարդյանի, Տաթև Ղազարյանի, Դավիթ Հակոբյանի և այլ արտիստների կողմից: Բոլորին հայտնի է, որ Շիրազի խոսքը շատ գեղեցիկ է հնչում նաև երգերի մեջ: Շիրազի` երգեր դարձած հիանալի բանաստեղծություները հնչեցին Լեյլա Սարիբեկյանի, Արսեն Գրիգորյանի և այլ երգիչների կատարմամբ: Երեկոն զարդարեցին նաև անզուգական «Բերդ» պարային անսամբլն ու «Interdance» պարային համույթը:
Լևոն Փանոսյան