Ծիսական արարողության համար երեխայի գլուխը կտրած քահանան մահապատժի է դատապարտվել
SocietyՆիգերիայում քահանան և նրա հանցակիցը դատապարտվել են ծիսակատարություն կատարելու նպատակով յոթամյա տղայի սպանության համար։ Այս մասին հայտնում է Vanguard-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Իկորոդու քաղաքում։ Հոգևորականը մեղադրվում է երեխայի գլուխը կտրելու, եկեղեցու խորանի տակ թաղելու և հանցակիցի հետ դիակը ջրանցքը նետելու մեջ։
Ամբաստանյալները սկզբում չեն ընդունել իրենց մեղքը, հետո պատմել են կատարված հանցագործության մասին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանություն և սպանություն կազմակերպելու համար։ Դատարանը մահապատիժ է սահմանել:
«Մեղադրյալները կատարել են զազրելի հանցագործություն և արժանի չեն որևէ ողորմության։ Նրանք դաժանորեն և դիտավորությամբ սպանել են յոթամյա տղայի: Նրան ու իր ընտանիքին զրկել են լուսավոր ապագայից»,- շեշտել է դատավորը։