Ալիևյան լրատվամիջոցները կոչ են անում «չեզոքացնել» Բերձորի և Աղավնոյի հայերին
International newsԱյսօր Լաչինի միջանցքով անցնող սոցցանցերի օգտատերերը նկարահանել են Բերձորից Աղավնո տանող ճանապարհին բռնկված անտառային հրդեհները, հայտնում է Infoteka24.ru-ն։
Նշենք, որ տարվա այս եղանակին այս տարածքում անտառային հրդեհները հաճախակի են լինում:
Ադրբեջանական իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ, որոնք պարզապես առիթ են սպասում հայերին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու համար, շտապել են հայկական հետք տեսնել հրդեհի մեջ և կոչ անել Ադրբեջանի իշխանություններին «արդյունավետ միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների գործունեությունը չեզոքացնելու համար», այսինքն՝ սպանել հայ խաղաղ բնակիչներին։