Առեղծվածային դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 33-ամյա կնոջ
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 33-ամյա Արաքսյյա Չ.-ն է, ով Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ է և նրան հայտնաբերել են բակում ընկած:
Հիվանդանոց է ժամաել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: