Պավելը Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու. Комсомольская Правда
LifestyleՌուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ Комсомольская Правда թերթին պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները՝ հավելելով, որ դերասանները չեն սահմանափակվի միայն անձնագրում դրված կնիքով (ՔԿԱԳ). նրանք պատրաստվում են մեծ հարսանիքի։
«Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
«Չնայած Պաշան երկրի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, նրա նկարահանման օրն արժե 500 հազար ռուբլի, բայց ծախսերը շատ են։ Այնուամենայնիվ, դեռ պետք է վճարի երեխաների համար ալիմենտները` ամսական 100 հազար ռուբլի երկու երեխայի համար: Հարսանիքը թանկ հաճույք է, հիմա մտածում է՝ ինչպես նվազագույնի հասցնի ծախսերը, քանի որ Զեփյուռը մեծ ընտանիք ունի»,– նշել են աղբյուրները։
Նրանք հավելել են, որ զույգն առայժմ հրավիրել է միայն հարազատներին. ասում են՝ նախատեսում են բացառապես ընտանեկան տոնակատարություն։
Ինչպես ասում են Պրիլուչնիի ընկերները, Զեփյուռի հետ հարսանիքն անակնկալ է եղել նրա նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի համար։ Դեռ մայիսին նրանց շրջապատը լիովին վստահ էր, որ նախկին ամուսինները կվերամիավորվեն։