Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ ադրբեջանցի լրագրողի՝ Արցախ այցելելու մասին
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 17-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ռուս սահմանապահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներկայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։
Tert.am-ը տեղի ունեցածի վերաբերյալ զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, ով նշեց, որ այս հարցով Արցախի Հանրապետության իշխանությունները կապի մեջ են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ։
«Ինչպես արդեն իսկ պարզաբանվել է ԱՀ ԱԽ գրասենյակի կողմից՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, Ադրբեջանի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների մուտքը։ Հուսով ենք, որ նման սադրանքները այսուհետ կբացառվեն»,- նշել է Ավանեսյանը։