Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացին վնասազերծվել է
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացուն, տուժածներ չկան, հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։
«Զինված անձը վնասազերծված է,տուժածներ չկան....»,- նշել է փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ Ուժայինները սկսել էին հատուկ օպերացիա և մտել շենք:
Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների` շենք ներխուժածը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է, մականունը՝ Լոշտ Էդո: Նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ: