Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ. ԱԻՆ ղեկավար
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։ Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով», - գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Միջադեպի հետևանքով կա 16 զոհ: