Իրաքում սրբավայր է փլուզվել. փրկվել է 6, անհայտ կորած է համարվում առնվազն 6 մարդ
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Կիրակի օրը իրաքցի փրկարարները փորձել են ազատել փլատակների տակ մնացած առնվազն վեց ուխտավորների այն բանից հետո, երբ սողանքի հետեւանքով վնասվել է կենտրոնական Քերբալա նահանգի շիա մահմեդականների սրբավայրը: Հայտնի է, որ փրկվածների թվում են 3 երեխաներ, որոնք լավ են եւ գտնվում են հիվանդանոցում:
Սակայն մտավախություն կա, որ վեցից ութ մարդ դեռեւս գտնվում է Քաթարաթ ալ Իմամ Ալի անունով հայտնի սրբավայրի փլատակների տակ, AFP լրատվական գործակալությանը ասել է քաղաքացիական պաշտպանության խոսնակ Նաավաս Սաբահ Շաքերը:
Գիշերը փրկարարական խմբերը կարողացել են փլատակների տակ մնացած մարդկանց թթվածնով, ինչպես նաեւ սնունդով եւ ջրով ապահովել, նշել է INA պետական լրատվական գործակալությունը:
Նշենք, որ շաբաթ օրը սողանք է տեղի ունեցել սրբավայրում, որը գտնվում է բնական իջվածքի մեջ՝ շիական սուրբ Քերբալա քաղաքից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։ Սողանքը հանգեցրել է շենքի մոտ 100 քմ մակերես ունեցող տարածքի մոտ 30 տոկոսի փլուզմանը։