«Սուրմալու» ԱԿ-ում պայթյունից հետո մեկ գիշերում 130 կամավոր է տուժել․ ԱԻՆ
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
«Սուրմալու»առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո կամավորները լուրջ օգնություն են ցուցաբերել որոնողափրկարարական աշխատանքներին, սակայն մեծ մասամբ նրանց չհամակարգված աշխատանքը էլ ավելի է դանդաղեցրել աշխատանքները, քանի որ փորձի պակասի պատճառով նրանք ինքներն են տուժող դարձել։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։
«Սա բերեց նրան, որ մեկ գիշերվա ընթացքում նման տուժողների թիվը հասավ 130-ի։ Ամեն ինչ պետք է համակարգված լինի»,- նշեց նա։
Եմիշյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է ստուգել ցոկոլային հարկը։
«Հայտնի չէ, թե որքան կտեւեն աշխատանքները՝ հաշվի առնելով, որ գիշերային ժամերին վտանգի բարձր աստիճանի պատճառով աշխատանքներ չեն իրականացվում»,- ասաց Հ ԱԻՆ ՓԾ պետի տեղակալը։