Այս կապիտուլյացիոն իշխանությունները բազմիցս խախտել են Անկախության հռչակագրի դրույթները․ Արտակ Զաքարյան
InterviewՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
1990 թ․ օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը մունետիկն էր հայոց անկախության, որով սկիզբ դրվեց հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, անկախ պետականության կերտմանը, ինչպես նաև միասնական քաղաքականությանը՝ սեփական հայրենիքում ապրելու և արարելու համար։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին, ընդդիմադիր գործիչը նշեց․
«Այսօրվա հանրահավաքը կարևորում եմ, նախ, այն իմաստով, որ հայ ժողովուրդը պետք է նորից գիտակցի անկախության գինը, Անկախության հռչակագրի գինը, և երկրորդ, այս կապիտուլյացիոն, խայտառակ, դավաճանական ռեժիմը հեռացել է անկախության հռչակագրի սկզբունքներից, չի կատարում իր պարտականությունները Արցախի, արցախահայության անվտանգության ու ինքնորոշման իրավունքի իրացման հարցում»։
Նրա պնդմամբ, վերոգրյալը իշխանությունների ուղիղ սահմանադրական պարտականությունն է, որը, Արտակ Զաքարյանի, փաշինյանական վարչակազմը չի կատարում։
«Ի թիվս Անկախության հռչակագրով պատվիրված պարտականությունների, ՀՀ գործող իշխանությունները չի կատարում նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման իր առաքելությունն ու պարտականությունը, ինչպես նաև հայ ժողովրդի, Հայաստանի անվտանգության ու կայուն զարգացման պարտավորությունները»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, ՀՀ գործող իշխանությունները բազմիցս խախտել են Անկախության հռչակագրի ու Սահմանադրության դրույթները, կոչ անելով որքան հնարավոր է՝ շուտ հեռացնել Փաշինյանին ու նրա վարչախմբին։ Նա նաև հույս հայտնեց, որ այսօրվա հանրահավաքը լավագույնս կծառայի այդ նպատակին։
Զրուցեց՝ Արա Ալոյանը