ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք չեն ցանկանում ուկրաինական ճգնաժամի լուծումը. Չավուշօղլու
International newsՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք չեն ցանկանում կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին նա ասել է Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև դաշինքի անդամ մի շարք այլ երկրների մասին է։
«Կան նաև նրանք, ովքեր ցանկանում են սաբոտաժ անել հացահատիկի գործարքը։ Եվ դա ԱՄՆ-ը չէ։ ԱՄՆ-ի ներդրումը հետևյալն է, օրինակ՝ ռուսական պարարտանյութերի արտահանման արգելքը վերացնելու, նավահանգիստներ մուտքի թույլտվության, բանկային գործառնությունների իրականացման հարցում»,- ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ որոշ եվրոպական երկրներ նույնպես ցանկանում են խափանել Ուկրաինայի նավահանգիստներից սննդամթերքի արտահանման մթերային գործարքը։