Իլոն Մասկը կանցկացնի մարդկանց չիպավորման իր ստարտափի շնորհանդեսը
LifestyleՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է իր Neuralink ստարտափի հերթական շնորհանդեսի մասին, որն աշխատում է իմպլանտացվող ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսների ստեղծման վրա։ Այս մասին հայտնում է ScreenRant-ը։ Գործարարի խոսքով՝ դա տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, որը համընկնում է աշխարհի մի շարք երկրներում Հելոուինի տոնակատարության հետ։
Մասկը չի կիսվել առաջիկա իրադարձության մասին մանրամասներով, սակայն հաշվի առնելով ընկերության զարգացումները ուղեղի չիպերի ոլորտում՝ հնարավոր է, որ հետազոտողները նոր հաջողությունների են հասել, որոնք կարող են ցուցադրվել հանրությանը։ Օրինակ՝ 2020 թվականին Մասկը ցուցադրեց Neuralink չիպի աշխատանքը՝ օգտագործելով խոզի օրինակը, որի մեջ տեղադրվել էր այդ սարքերից մեկը։ Երբ խոզը՝ Գերտրուդը, փռշտում էր կամ ուտում, համակարգիչը գրանցում էր ուղեղի ուժեղ ազդանշաններ, որոնք հեռարձակվում էին էկրանին։
2021 թվականին Մասկի ընկերությունը ներկայացրեց չիպ, որն օգնում էր մտքով կառավարել համակարգչային խաղը։ Հետո գործարարը հայտարարեց, որ իր տեխնոլոգիաները կարող են օգտագործվել անդամալույծ հիվանդներին օգնելու համար։