Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Տավուշում. մանրամասներ այրված երիտասարդի դեպքից
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 23-ամյա երիտասարդի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11։35-ին և տեղեկացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել է 23-ամյա երիտասարդի այրված դի։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ երիտասարդի դին` այրված վիճակում. կրծքավանդակի առաջնային մակերեսին առկա են եղել թվով 3, հետնային մակերեսին` 7, ինչպես նաև մարմնի այլ հատվածների վնասվածքներ։ Վերցվել են փորձանմուշներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն։