Կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որը հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:
Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:
Մասնավորապես տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետբյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:
Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներից նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանել նպատակային ֆինանսավորում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:
Վերոնշված փոփոխությունների նպատակն է նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում անցնել համընդհանուր ներառման: