Էներգետիկ ճգնաժամը խորանում է. Նորվեգիան հրաժարվել է նվազեցնել գազի գինը Եվրոպայի համար
EconomicsԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Նորվեգիայի Թագավորության էներգետիկայի և նավթի նախարար Տերյե Օսլանդը հայտարարել է, որ իր երկիրը չի նվազեցնի բնական գազի գինը Եվրամիություն ներկրողների համար՝ չնայած էներգետիկ ճգնաժամին, գրում է kommersant.ru-ն՝ մանրամասնելով, որ Եվրոպա գազի մատակարարումների քառորդ մասը գալիս է Նորվեգիայից։
«Նավթային ընկերությունները, որոնք գործում են Նորվեգիայի մայրցամաքային շելֆում, աշխատում են առևտրային հիմունքներով», - ասել է նախարարը E24 Nringsliv-ին տված հարցազրույցում: Նախարարի խոսքով՝ Նորվեգիայի կառավարությունը շուկայականից ցածր գներով պայմանագրեր չի պարտադրի բիզնեսին։
Տերյե Օսլանդը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունը 20 տարի առաջ հրաժարվել է երկարաժամկետ պայմանագրերի պրակտիկայից՝ հօգուտ սփոթ պայմանագրերի:
Օգոստոսի 18-ին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԵՄ ընկերությունների ղեկավարները, որոնք ներմուծում են նորվեգական գազ, «մասնավոր կերպով» խնդրում են Նորվեգիային «համաձայնել գազի արտահանմանն իջեցված գնով»։
Նորվեգական Equinor պետական ընկերությունը գազի գնի բարձրացման պայմաններում նախատեսում է 2022 թվականին հումքի արտահանումից ստանալ մոտ 100 միլիարդ եվրո շահույթ. 2021 թվականին նրա շահույթը կազմել է 30 միլիարդ եվրո։
Ամբողջ շաբաթ Եվրոպայում գազի գները բարձրանում են. օգոստոսի 25-ին Լոնդոնի ֆոնդային բորսայում սեպտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է ռեկորդային մակարդակի մարտի սկզբից՝ այս պահին գինը բարձրացել է մինչև 3300 դոլար 1000 խմ-ի համար: