Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի բակում կկանգնեցվի Արցախի հերոսի կիսանդրին
SocietyՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցի բակում շուտով կտեղադրվի հերոսի կիսանդրին։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է կրթօջախի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը։
Անդրադառնալով ուսումնական տարվան ընդառաջ իրականացվող աշխատանքներին, դպրոցի տնօրենը նշեց, որ դպրոցի ուսուցչական անձնակազմի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուսումնական գործընթացն ըստ նախատեսվածի իրականացնելու համար:
«Կրթօջախն ունի 1100 աշակերտ, 120 նախադպրոցական և տեղահանված ավելի քան 150 աշակերտ»,-հավելել է տնօրենը։
Նրա խոսքով՝ դպրոցը համալրված է իրենց գործին գիտակ մասնագետներով։