Նավթի գները շարունակում են նվազել
EconomicsԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Նավթի գներն օգոստոսն ավարտել են նվազմամբ եւ շարունակում են նվազել սեպտեմբերի առաջին օրը: Անցած ամսվա արդյունքներով Brent տեսակն էժանացել է 12,3 տոկոսով, WTI-ն՝ 9,2 տոկոսով, ընդ որում՝ բացասական դինամիկա է նշվել անընդմեջ երրորդ ամսվա արդյունքներով, ինչն ամենաերկար նման ժամանակաշրջանն է 2020 թվականի առաջին կեսից ի վեր:
«Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում սեպտեմբերի 1-ին Երեւանի ժամանակով 09:10-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 95,18 դոլար, ինչը 0,46 դոլարով (0,48 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի փակման դրությամբ արձանագրված գնից: Օգոստոսի 31-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն էժանացել է 2,2 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 95,64 դոլար:
WTI մակնիշի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարկություններում (NYMEX) մեկ բարելի դիմաց այդ ժամանակ կազմել է 89,08 դոլար, ինչը 0,47 դոլարով (0,52 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Նախօրյակին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքը նվազել է 2,09 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 89,55 դոլար: Շուկայի վրա ճնշում են գործում համաշխարհային շուկայում անկման երկյուղները՝ աշխարհի խոշոր Կենտրոնական բանկերի կողմից դրամա-վարկային քաղաքականության խստացման ֆոնին, ինչպես նաեւ Չինաստանում գործող կորոնավիրուսային սահմանափակումները, նշում է Bloomberg գործակալությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: