Դանիացիները սկսել են ավելի հաճախ օգտագործել արևային մարտկոցներ՝ էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով. լրատվամիջոցներ
Society1prime.ru-ն գրում է, որ Դանիայի մասնավոր հատվածը և արդյունաբերական ձեռնարկությունները 2022 թվականին սկսել են ավելի հաճախ օգտագործել արևային մարտկոցներ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին: Այդ մասին հաղորդում է TV2-ը՝ վկայակոչելով դանիական էներգետիկ գործակալության տվյալները։
Փորձագետները նկատում են, որ դանիացիների 80%-ը սկսել է խնայել վերջին ամիսներին:
«Էլեկտրաէներգիայի ռեկորդային բարձր գները և բնական գազի թանկացումը ստիպել են ավելի ու ավելի շատ դանիացիների իրենց տանիքներին տեղադրել արևային մարտկոցներ: Ի թիվս այլ բաների, Դանիայի էներգետիկ գործակալության տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածի և արդյունաբերության այն արևային մարտկոցների թիվը, որոնք միացած են ընդհանուր էներգահամակարգին, ավելացել են մինչև 1155 տեղակայում»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Դանիայի արևային մարտկոցների արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Ֆլեմմինգ Քրիստենսենի խոսքերով, որը մեջբերել է հեռուստաալիքը, «դա պայմանավորված է նրանով, որ սովորական սպառողների համար դա էլեկտրաէներգիայի ահռելի բարձր գները նվազեցնելու միջոց է»։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am