Հայաստանն ու իր կապիտուլյացված ղեկավարությունը այլևս ոչինչ չեն որոշում․ Արտակ Զաքարյան
InterviewԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Կարծիք կա, որ Հայաստանն արդեն ոչինչ չի որոշում և մեր պետությանը, ժողովրդին, Արցախին վերաբերող հարցերը որոշվում են ուժային կենտրոններում՝ առանց Երևանի կարծիքի։
«Այո, ցավոք, Հայաստանն ու իր կապիտուլյացված ղեկավարությունը այլևս ոչինչ չեն որոշում և հետ են շպրտվել քաղաքական գործընթացների վերջին վագոն։Նրանց խնդիրը նոմինալ կերպով Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին ընթացող առևտրի լեգիտիմացումն է»:
ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը։
«Հայաստանում չեն որոշվում մեր շահերի պաշտպանության ոչ ռազմավարական և ոչ էլ տակտիկական քայլերը: Նիկոլը ստանում է ուղիղ հրահանգներ Մոսկվայից, Բրյուսելից, Անկարայից, Վաշինգտոնից և Բաքվից: Նրա գործը կայանում է նրանում, թե ինչ հերթականությամբ բավարարի իրեն տրված հրահանգներն այնպես, որ չկորցնի իր իշխանությունը: Այդպես մենք կորցրեցինք Արցախի նկատմամբ վերահսկողությունը, ճանապարհները, բնակավայրերը, արտաքին քաղաքալան ինքնուրույնությունը, Արցախի կարգավիճակի շուրջ բամակցային իրավա-քաղաքական հիմքերը, մեր անվտանգային գրեթե բոլոր ռեսուրսները և այլն»,-նշեց ընդդիմադիր գործիչը:
Նրա համոզմամբ, Հայաստանը հիմա գտնվում է դատապարտված, ցայտնոտի կամ պատային վիճակում հայտնված պետության կարգավիճակում:
«Հայաստանին հիմա արմատական ռեստարտ է հարկավոր, որը հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով»,-եզրափակեց Արտակ Զաքարյանը։