Շվեդները ցուցադրել են արևային մարտկոցով աշխատող աշխարհում առաջին անլար ականջակալը
International newsRbc.ru-ն գրում է, որ շվեդական Urbanista ընկերությունը ներկայացրել է Phoenix անվանումով անլար ականջակալի մոդելը, որն ունի արևային մարտկոց սարքը լիցքավորելու համար։ Ինչպես նշում է Fast Company-ն, դա նման տեխնոլոգիայով աշխարհում առաջին նման սարքն է։
Միևնույն ժամանակ, հենց բուն «ականջակալում» արևային մարտկոցներ չկան, վահանակը գտնվում է լիցքավորման տուփի առջևի մասում, որն անընդհատ էներգիա է ստանում ինչպես փողոցի բնական լույսից, այնպես էլ սենյակի ներսի արհեստական աղբյուրից:
Ականջակալներն իրենք կարող են ութ ժամ մեդիա ֆայլեր նվագարկել, իսկ սարքի ընդհանուր աշխատանքային ժամանակը, հաշվի առնելով լիցքավորման բազայի օգտագործումը, կազմում է 32 ժամ։ Լավ լուսավորված տարածքում անցկացրած յուրաքանչյուր ժամը ավելացնում է սարքի աշխատանքի ժամանակը ևս 60 րոպեով: Բացի այդ, գաջեթն ունի USB-C պորտ՝ մարտկոցը կենցաղային վարդակից լիցքավորելու համար։
Urbanista Phoenix-ը նաև ստացել է ակտիվ աղմուկի նվազեցման համակարգ վեց խոսափողով, որոնք վերարտադրում են հնչյունները հակաֆազում: Բացի այդ, ականջակալներում օգտագործվել է, այսպես կոչված, թափանցիկության տեխնոլոգիան, որը թույլ է տալիս օգտատիրոջը լսել շրջապատի որոշակի ձայներ, օրինակ՝ մարդու խոսքը: Ականջակալները կարելի է միաժամանակ միացնել երկու շարժական գաջեթի։
Urbanista Phoenix-ը, որը հասանելի կլինի սև և վարդագույն գույներով, վաճառքում կհայտնվի 2022 թվականի վերջին եռամսյակում: Սարքը կարժենա 149 դոլար (9000 ռուբլի ընթացիկ փոխարժեքով):
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am