Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է դեսպանատան երկու աշխատակից. ՌԴ ԱԳՆ
International newsԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Քաբուլում ՌԴ դեսպանատան գլխավոր մուտքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել են դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցներ:
Այս մասին ասված է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել՝ հայտնելու վիզա ստանալու թեկնածուների անունները, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: