Հայաստանում առաջինը IDBank-ը ներկայացնում է Visa Platinum Business քարտը
SocietyՍեպտեմբերի 2-ին IDBank-ում տեղի ունեցավ Visa Platinum Business քարտի շնորհանդեսը։ Այս քարտատեսակը ներկայացվում է Հայաստանում առաջին անգամ․ այն գալիս է փոխարինելու բիզնեսի համար նախատեսված վճարային քարտերը՝ հաճախորդներին տալով բազմաթիվ առավելություններ։
Եվ այսպես, ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ Դուք ստանում եք․
- Վճարումների ճկունություն,
- Չնախատեսված ծախսերի փոխհատուցում,
- Արտոնություններ՝ քեշբեքների և զեղչերի տեսքով,
- Lounge Key-ի հասանելիություն աշխարհի 1200 օդանավակայաններում,
- IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով գործարքների ակնթարթային կատարում և շատ ավելին։
IDBank-ի կորպորատիվ բանկինգի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և եկել է փոխարինելու վճարային այլ քարտերը, քանի որ մեկտեղում է մի շարք առավելություններ և տալիս հնարավորություն առցանց գործարքների կատարման։ «Մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք ոչ միայն հարմար ու կիրառելի քարտեր, որոնք ի դեպ բազմաթիվ հոգսերից կարող են ազատել, այլ նաև ակտիվորեն զարգացնում ենք վարկավորման ուղղությունը։ Ընդամենը մի քանի օր անց մեր հաճախորդներին առաջարկելու ենք աննախադեպ ցածր տոկոսադրույքներով ու հարմար պայմաններով կարճաժամկետ, մի ջին և երկարաժամկետ արտարժութային վարկեր, որոնք նախատեսված կլինեն թե ֆինանսավորման, թե վերաֆինանասավորման համար»,- նշում է Տիգրան Մխիթարյանը։
IDBank-ի կորպորատիվ հաճախորդներն, ի դեպ, հնարավորություն ունեն ստանալու անհատական և լիարժեք սպասարկում առանձնացված հարմարավետ սրահում՝ չանհանգստանալով հերթերի և ժամանակի կորստի մասին։
Visa Platinum Business քարտի պայմաններին և առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ