Մոնակոյում առաջին անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում տեղի կունենա Հայաստանի Անկախության տոնին նվիրված բարեգործական համերգ՝ ի նպաստ MISSION ENFANCE հիմնադրամի՝ աջակցելու անապահով հայ երեխաներին: Mission Enfance Monaco-ի պատվո նախագահն է Մոնակոյի իշխան Ալբեր II-ը:
Հիմնադրամն արդեն 30 տարի է՝ Հայաստանում իրականացնում է բարեգործական տարբեր ծրագրեր: Համերգին ելույթ կունենան Լոնդոնի Royal Opera House-ի երգչուհի՝ աշխարհահռչակ Լիանա Ալեքսանյանը, Վիեննայի երաժշտական ակադեմիայի ամենաերիտասարդ պրոֆեսոր՝ աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, աշխարհահռչակ դուդուկահար Լևոն Մինասյանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս միջոցառման իրականացման գործում մեծ ավանդ ունի «INVEST ARMENIA» ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանը, որը մշտապես ջանքեր է գործադրել Հայաստան-Մոնակո կապերի զարգացման ուղղությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում