Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության համաշխարհային օր, Անդորրա՝ Ազգային օր, Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1701- Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը:
1846 -ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։
1877 -ծնվել է երգիծաբան-նովելիստ Առանձարը։
1889- ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը:
1919-Էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրը առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։
1922 -ծնվել է դիրիժոր Օհան Դուրյանը։
1973- վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը։
1978 -վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։
2006-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։
2013-վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։
2016-հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
2019-Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։
ԱՇԽԱՐՀ
117-վախճանվել է Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։
1157-ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը։
1296 -Ֆլորենցիայում տեղի է ունեցել Ծաղիկով Սուրբ Մարիամ տաճարի հիմնարկերքը։
1380- Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե հորդայի զորքերին:
1429 - Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզի գրոհը։
1504- Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանն է ներկայացրել իր նշանավոր Դավիթի արձանը:
1522 -ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավերից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստիներից վերադարձել է միայն 18-ը։
1636- ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:
1664-հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու Յորք։
1768 - Եկատերինա 2-րդ թագուհին հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։
1791 -փարիզյան Լուվրում նկարիչները առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։
1830 -ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։
1841- ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը:
1860 - Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։
1867 -ծնվել է մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ալեքսանդր Պարվուսը։
1886 -հիմնադրվել է ՀԱՀ-ի խոշորագույն քաղաք Յոհաննեսբուրգը։
1888- անցկացվել է Անգլիայի ֆուտբոլի լիգայի առաջին խաղը։
1895 -վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։
1900- Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:
1914 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լվովի մոտ շտաբս-կապիտան Պյոտր Նեստերովը իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել։
1923 -ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզատովը։
1930- Չիկագոյում Ռիչարդ Դրյուի սկոտչի առաջին փորձնական նմուշը ուղարկվել է գնորդին:
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերն սկսել են Լենինգրադի պաշարումը։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ-2» հրթիռը՝ հոլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։
1949- վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։
1951 -Սան Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել Ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի, Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլ յան կղզիներից։
1952 -լույս է տեսել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։
1961 -հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկությունը։
1970 -ԽՍՀՄ-ում հաստատվել է միջնակարգ դպրոցների կանոնակարգը։
1978- Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել՝ սպանելով նրանցից 122-ին:
1979 -ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասանուհի և մոդել Փինկը։
1991- Մակեդոնիան անկախացել է Հարավսլավիայից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում