Հույսն ու Ուժը միավորելով` Տավուշցի փոքրիկները հասան մեծ բեմ ու ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտների կողքին
SocietyՏավուշ, ՏաՀույս, ՏաՈւժ. Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի փոքրիկներն առաջնորդվեցին այս սկզբունքով` հույսն ու ուժը միավորելով էլ իրականացրին անհավանական թվացող երազանքը:
Նրանց քրտնաջան աշխատանքն ու մե՜ծ հույսը տվեցին իրենց արդյունքը` ոգեշնչող ելույթ` աշխարհրահռչակ կիթառահար, Queen խմբի անդամ Բրայան Մեյի հրավերով, որը համացանցում լսել ու հիացել էր փոքրիկ տավուշցիների կատարմամբ:
Երաժշտությամբ ապրող երեխաների երազանքն իրականություն դարձնելու գործին միացավ նաև «Ամերիաբանկը», և սեպտեմբերի 7-ին՝ «STARMUS VI» փառատոնի 3-րդ օրը, Մարզահամերգային համալիրի մեծ բեմում նրանք երգեցին Queen ռոք խմբի հիթային երգերն ու հուզեցին հանդիսատեսին։
Ավելի քան 100 կմ ճանապարհ անցնելով՝ երեխաները սահմանամերձ Տավուշից հասան Երևան` իրենց հետ բերելով յուրահատուկ ձայնային ելևէջներ, տպավորիչ ելույթ ու անմոռանալի հույզեր: