Ռուսաստանցի միլիարդատերն Ուկրաինային 1 մլրդ դոլար է առաջարկել իր նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար. The Wall Street Journal
EconomicsՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանցի գործարար, «Ալֆա Գրուպ»-ի և LetterOne հոլդինգի համահիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը առաջարկել է «Ալֆա Բանկ Ուկրաինա»-ին փոխանցել 1 միլիարդ դոլար, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ այս կերպ միլիարդատերը (6-րդ տեղը ռուս միլիարդատերերի Forbes-ի վարկանիշում՝ 11,8 միլիարդ դոլար կարողությամբ) հույս ունի համոզել Մեծ Բրիտանիային չեղարկել իր նկատմամբ պատժամիջոցները։
Ինչպես նշում է թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, Ֆրիդմանի առաջարկը մեկն է այն առաջարկներից, որոնք արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված գործարարները, բանկերը և ընկերությունները գաղտնի կերպով ներկայացնում են արևմտյան իշխանություններին։
Ինքը՝ Ֆրիդմանը, հերքում է, որ Ուկրաինային առաջարկել է ծառայություն՝ ծառայության դիմաց:
«Ալֆա Բանկ Ուկրաինա»-ն, գրում է The Wall Street Journal-ը, Կիևի պաշտոնյաներին առաջարկել է թույլատրել Ֆրիդմանին իր ունեցվածքից 1 միլիարդ դոլար փոխանցել բանկին, ասել է ֆինանսական հաստատության վերահսկիչ խորհրդի նախագահ Ռոման Շպեկը։ Նրա խոսքով՝ այս գումարը կուղղվի Ուկրաինայում ենթակառուցվածքների, առողջապահության, սննդի և էներգետիկ անվտանգության հետ կապված նախագծերի ֆինանսավորմանը։ Շպեկը հայտնել է, որ «Ալֆա Բանկ Ուկրաինա»-ն իր առաջարկը ներկայացրել է Ուկրաինայի Ազգային բանկին հունիսին։
Միաժամանակ, բանկի դիտորդական խորհրդի ղեկավարը հերքում է, որ առաջարկն ուղղված է պատժամիջոցների թուլացմանը։