Ստեփանակերտ-Երևան ճանապարհը երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. Արցախի շտաբ
SocietyՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այդ մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։
«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ամբողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:
Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն էական փոփոխոթություն չի կրել, Ադրբեջանը շարունակում է կրակ վարել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով։ Որոշ հատվածներում հակառակորդն առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։ Իրավիճակը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին: