Armenian Business Forum 2022-ը չեղարկվում է
SocietyՀարգելի գործընկերներ.
Սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր Հայ գործարարների ասսոցիացիայի նախաձեռնությամբ և Տաշիր ընկերությունների խմբի աջակցությամբ կազմակերպվող Armenian Business Forum 2022 համաժողովը։
Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծվեց լայնածավալ ագրեսիա, Հայաստանի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներ, ինչի արդյունքում թե՛ Հայաստանի զինված ուժերի և թե՛ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։
Ստեղծված իրավիճակում Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում է կայացվել չեղարկել նախատեսվող համաժողովը։
Շնորհակալ ենք ըմբռնման համար։
Մենք, անշուշտ, կհանդիպենք առաջիկայում։
Հայ գործարարների ասոցիացիա
«Տաշիր» ընկերությունների խումբ