Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում նաև Իրանի վրա՞. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
realtribune.ru-ն «Բաքվի ռեժիմը հարձակում է նախապատրաստում Արցախի, Հայաստանի և Իրանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքվի մինիսուլթանությունը սրընթաց պատրաստվում է ագրեսիայի Արցախի, Հայաստանի և Իրանի դեմ։ «Ադրբեջանը սկսել է զինամթերքի համալրումը, իսկ ավելի կոնկրետ՝ «Բայրաքթար TB2» անօդաչու թռչող սարքերով զինումը: Բացի այդ, հնարավոր է ահաբեկիչների տեղափոխում Իրաքից։ Բասրայից հաճախակի բեռնափոխադրումների համար այլ բացատրություններ դժվար է գտնել»,- հայտնել է «Миротворец» Տելեգրամ-ալիքը։
Ավելի վաղ «Re:public of Artsakh» հեռագրային ալիքն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ «սեպտեմբերի 11-ին Ադրբեջան են ժամանել մի քանի թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք են տեղ ա փ ո խել»։ Իր հեր թին հայ կ ա կ ա ն «Armenian radiсal» ալիքը հրապարակել է սքրինշոթ «Flightradar24» կայքից՝ հաստատելով Բելառուսից Իլ-76 ինքնաթիռով զենքի տեղափոխումը մինիսուլթանություն։ Թուրքական ռեժիմի և Իսրայելի գաղտնի ծառայությունների աջակցությամբ Բաքվի ֆաշիստները շարունակում են լարվածության սրումը Հայաստանի հետ շփման գծում՝ Արցախում և հայկական այլ մարզերում։
Բացի դա, օգտվելով անպատժելիությունից՝ այդ ահաբեկչական ռեժիմի ախորժակը դուրս է գալիս անգամ Հայաստանի սահմաններից: Բաքվի մամուլը պարբերաբար կասկածի տակ է դնում Իրանի տարածքային ամբողջականությունը։ Օգոստոսի 26-ին Caliber.az կայքը, որը կապված է Բաքվի ռեժիմի հետ, հոդված է հրապարակել «Ժամանակը եկել է. Հարավային Ադրբեջանը պետք է անջատվի Իրանից» վերնագրով։ Իսկ հաջորդ օրը Haqqin.az կայքում, որը վերահսկվում է մինիսուլթանատի վարչակազմի կողմից, հրապարակվել է «Հարավային Ադրբեջանը ձգտում է անկախության» հոդվածը։ Նյութերի բովանդակությունն ինքնին կասկած չի թողնում Բաքվի և նրա՝ Անկարայից և Թել Ավիվից հանցակիցների ագրեսիվ ծրագրերի մասին, որոնք փորձում են թույլ չտալ Իրանին դուրս գալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մտցրած պատժամիջոցներից։
«Ադրբեջանական պետությունն ունի բավարար մոբիլիզացիոն ուժ պաշտպանելու իր հայրենակիցների իրավունքները։ Իսկ Ադրբեջանի կառավարությունն ունի բավարար ռեսուրսներ աջակցելու ազգային-ազատագրական շարժման նոր ալիքին»,- գրել է անանուն հեղինակը՝ նկատի ունենալով Իրանի ադրբեջանցիներին, որոնք ավանդաբար հավատարիմ են Թեհրանին և Իրանի իսլամական համակարգին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում