Խայտառակություն օրը ցերեկով. Հաստվիզները կնոջ և մանկահասակ երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել տղամարդուն. Լիլիթ Պապիկյանը գլխավոր դերում
SocietyՀարգելի ընթերցողներ, Ձեզ ենք ներկայացնում կարևոր տեղեկություն, որը մեզ է փոխանցել անուն աղբյուրներից մեկը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կիրակի օրը՝ սբխեչ գնալու ճանապարհին, արտառոց դեպք է տեղի ունեցել: Վթար է եղել, որի մասնակիցներից մեկը բոլորիդ հայտնի ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Լիլիթ Պապիկյանն է: Վթարից հետո արտառոց միջադեպ է գրանցվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի մասնակից տիկինը, ով չի ունեցել վարորդական իրավունք, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր իսկական դեբոշ է սարքել: Մյուս մեքենայի վարորդը պնդել է կանչել Ճանապարահային ոստիկանության աշխատակիցներին, խնդիրն իրավական ուղով լուծելու համար, բայց Լիլիթը հրաժարվել է:
Վերջինս վթարի մյուս մասնակցի հետ կոնֆլիկտի է բռնկվել, ինչից հետո զանգել ու կանչել է հոկտեմբերյանցի հաստավիզ ախպերերին, ովքեր րոպեներ անց հասել են դեպքի վայր ու կինո սարքել: Կինոն որն է, ուղղակի խայտառակություն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ էս հաստվիզները կնոջ և մանկահասակ երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել տղամարդուն, որից հետո լքել են տարածքը՝ անօգնական թողնելով նրանց: Իսկ հիմա, այս կինը՝ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, որոշել է քրեական գործ կարել տուժողի գլխին: Ինչևէ հուսանք առաջիկայում նա կստանա համապատասխան պատիժ՝ մարդկանց կրակը գցելու համար: Կոչ-հորդոր ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի վերահսկի սույն տիկնոջ պահվածքը: