Բաքուն Երևանին է հանձնել հայ զինվորների մարմիններ
SocietyՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ։
Նշվում է, որ փաստը հաստատել են ԱՀ բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների գործերով պետական հանձնաժողովը։
Ինչպես նաև Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ կան հայ զինծառայողների այլ մարմիններ ևս, որոնք զննվելուց հետո նույնպես կվերադարձվեն։
Ըստ հաղորդագրության, զննումը կատարվում է բռնության հետքեր հայտարարելու նպատակով և իբր 32-ի դեպքում չի հայտնաբերվել։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն News.am-ին հաստատել է 32 հայ զինծառայողների դիեր վերադարձնելու մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 21։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։