Յակուտիայում գործարկվել են չորս նոր էներգետիկ համալիրներ արևային մարտկոցների վրա
EconomicsYakutia.kp.ru-ն գրում է, որ Յակուտիայի Մոմսկի շրջանում 7,2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ չորս ավտոմատացված հիբրիդային էներգետիկ համալիրներ են գործարկվել: Այդ մասին հայտնել է «ՌուսՀիդրո» ՓԲԸ-ն։
Յուրաքանչյուր էներգետիկ համալիր ունի ժամանակակից դիզելային էլեկտրակայան, արևային էլեկտրակայան և էներգիայի պահպանման համակարգ, որոնք միավորված են մեկ ավտոմատացված կառավարման համակարգով:
Նոր էներգետիկ համալիրներ են կառուցվել յակուտական Կուլուն-Էլբութ, Խոնուու, Չումպու-Կիտիլ և Սասիր գյուղերում։ Այնտեղ ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինուս 60 աստիճանից։
Նշվել է, որ նոր էլեկտրակայանները կփոխարինեն վառելիքի մեծ սպառում ունեցող դիզելային էլեկտրակայաններին։ Հիշեցնենք, որ Յակուտիայի հյուսիս դիզվառելիք հասցնելը շատ երկար և թանկ արժե: Իսկ նոր էներգետիկ համալիրները պետք է մեկ երրորդով նվազեցնեն դիզելային վառելիքի սպառումը, ըստ հաշվարկների տարեկան խնայողությունները կկազմեն ավելի քան 980 տոննա։
Հանրապետության իշխանությունների հետ պայմանավորվածությամբ 15 տարվա շահագործումից և ներդրումների վերադարձից հետո էլեկտրաէներգետիկական օբյեկտները կդառնան «Սախաէներգո» ԲԲԸ-ի սեփականությունը։ Հիմա ևս էներգետիկ համալիրները կշահագործի «Սախաէներգո»-ն։
Հիշեցնենք, որ Յակուտիայում արդեն կա երկու էներգետիկ համալիր արևային մարտկոցների վրա Ուլախան-Կյուել գյուղում և Վերխոյանսկ քաղաքում:
«ՌուսՀիդրո» ՓԲԸ-ի ծրագրի շրջանակներում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ համալիրներ կկառուցվեն Յակուտիայի 72, Կամչատկայի 7 բնակավայրերում։ Միաժամանակ նոր էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կգերազանցի 90 ՄՎտ-ը։ Բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023-2025 թվականներին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44