Օրենքները կատարելագործել են, բայց դեռ հեռու ենք արևային էներգիայի արտադրության լուրջ ծավալներից
Societyէներգետիկայի ոլորտի զարգացման կառավարության ռազմավարական ծրագիրը նախատեսում է՝ մինչև 2030 թվականը մինչև 1000 ՄՎտ արևային էներգիայի, իսկ մինչև 2040 թվականը՝ մինչև 500 ՄՎտ քամու էներգիայի ստեղծում։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն պնդում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կառավարությունը կատարելագործել է նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին օրենքը։
«Հայաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրները կազմում են մեր ռազմավարության հիմքը։ 2019 թվականից մենք աջակցում ենք մինչև 105 ՄՎտ արևային հզորության կառուցման նախապատրաստական աշխատանքներին և պարտավորվել ենք ֆինանսավորել առաջին կոմունալ մասշտաբի արևային էլեկտրակայանը»,- ասել է պաշտոնյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
ՎԶԵԲ ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու տնտեսական աջակցության հարցերը, և վերականգնվող էներգիան առանցքային դեր է գրավում այդ շրջանակում։
Միջազգային կառույցները հստակ գիտակցում են, որ արևային էներգիայի օգտագործումը խիստ անհրաժեշտ է թե՛ Հայաստանին, թե՛ միջազգային հանրությանը։ Իզուր չէ, որ ահռելի գումարներ են ներդրվում տարբեր երկրներում արևային կայաններ կառուցելու համար։
Հայաստանը, իհարկե, ուշացրել է արևային կայանների կառուցման գործընթացը, սակայն դեռ ուշ չէ, հնարավոր է զարկ տալ գործընթացին, և օրենսդրական բազայի կատարելագործումը նվազագույնն է, որ հնարավոր է անել։
Մի երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», լուրջ չէ խոսել արևային էներգիայի արտադրության լուրջ ծավալների մասին։ Իրավիճակն արմատական վերափոխման կարիք ունի, ուստի հարկ է արագացնել տեմպերը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am