Մահացել է ՀԱՕԿ նախկին փոխնախագահ, «Հայաստան» ՄՄ-ի նախկին նախագահ Ռազմիկ Ստեփանյանը
SportՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
80 տարեկանում մահացել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախկին նախագահ Ռազմիկ Անուշավանի Ստեփանյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
«Շնորհալի ըմբիշ էր, Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո համալրել է հունահռոմեական ըմբշամարտի մարզիչների շարքը:
Շուրջ երկու տասնամյակ զուգահեռաբար եղել է ՀԱՕԿ փոխնախագահ:
Անվանի մարզական գործիչը նպաստել է երկրում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման ու զարգացման գործին, որի համար արժանացել է տասնյակ պարգևների և կոչումների:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցում է մարզաշխարհի երախտավորի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:
Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների հիշողությունում:
Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, Շահումյանի գերեզմանատան հարակից «Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25 / 3), ժամը 18:00-ին», նշվում է հաղորդագրությունում: