Ռոզա Ծառուկյանը գլխավոր դատախազություն չի հրավիրվել. Իվետա Տոնոյան
SocietyԳագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, գլխավոր դատախազություն չի հրավիրվել։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա հորդորեց ԶԼՄ-ներին զերծ մնալ Ծառուկյան ընտանիքի անունը շահարկելուց:
Ինչ վերաբերում է Ռոզա Ծառուկյանի ամուսնուն դատախազություն հրավիրելուն, Տոնոյանն ասաց, որ Կարապետ Գուլոյանի մասով կարող է պատասխանել վերջինիս փաստաբանը։
Հիշեցնենք, ըստ «Ազդարար»-ի՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։