Էրդողանը կարծում է, որ Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում
International newsՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթնաժողովում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումից հետո։
«Ուզբեկստանում մենք լայն քննարկումներ ենք ունեցել Պուտինի հետ։ Եվ ես հասկացա, որ իրականում նրանք փորձում են դա հնարավորինս շուտ ավարտել: Այս իրավիճակը մեծ խնդիր է»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Սա հակամարտություն է, որը հանգեցրել է զոհերի։ Մարդիկ մահանում են, և վերջում ոչ ոք չի հաղթում»,- հավելել է նա։
Թուրքիայի ղեկավարը նաև հայտնել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել 200 գերիների փոխանակման շուրջ։