Հայաստանին խաղաղություն է պետք, բայց ոչ մշտական նվաստացման գնով. Զատուլին
International newsՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Արևմուտքը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, նրա գլխավոր նպատակը Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից դուրս մղելն է, և այդ հարցում նորանոր հաջողությունների է հասնում։ Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա հայաստանյան այցից հետո։
Պետդումայի պատգամավորը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 16-18-ը։ Զատուլինը նշել է, որ Բրյուսելում Եվրամիության հարթակն ընտրվել է մերձավորարևելյան կարգավորման գործում Քեմփ-Դևիդի փորձը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կրկնելու համար։
«Ես հեռացա, իսկ Նենսի Փելոսին մնաց։ Սա դառը կատակ է, բայց արտացոլում է իրավիճակը։ Հայաստանի կառավարությունն ու նրան սատարող շրջանակները փորձում են մերձենալ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ, որպեսզի հենարան գտնեն թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս»,- ասել է նա։
Զատուլինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայով զբաղված Ռուսաստանի համար այսօր այնքան էլ հեշտ չէ Կովկասում, սակայն իրադարձությունների հստակ և հրապարակային գնահատականի բացակայությունը, ըստ նրա, հիասթափություն է առաջացնում հայ հասարակության մեջ։
«Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան, գործելով առանց ձևականությունների, ստացել են Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ հրահրող լծակ։ Հայաստանի իշխանություններն իրենք էլ դեմ չեն Ռուսաստանի վրա բարդել բոլոր դժվարությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունը։ Մենք մոտ ենք ճամփաբաժանին։ Թե ինչպես կզարգանա Հայաստանը և ռուս-հայկական հարաբերությունները, կախված է այն որոշումներից, որոնք պետք է ընդունվեն առաջիկայում», - ասվում է Զատուլինի հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ Հայաստանում շատերը համակերպվել են 2020թ.-ի պատերազմում կրած պարտության հետ, ինչի ապացույցն էին 2021թ.-ի ամռանը կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները:
«Հայաստանին, ինչպես ամբողջ տարածաշրջանին, խաղաղություն է պետք, բայց ոչ մշտական նվաստացման գնով»,– ընդգծել է Զատուլինը։
Հայաստանյան այցի ընթացքում Պետդումայի պատգամավորը ծանոթացել է անցած շաբաթվա սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների բռնկմանը հաջորդած իրավիճակին։ Նա այցելել է գնդակոծության ենթարկված Ջերմուկ քաղաք։