«Մուրացան»-ում նորածին է մահացել. հայրը հայտնել է, որ դին թղթյա տուփով տեղափոխել են դիահերձարան
SocietyՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչը՝ 44-ամյա Ռոմիկ Դ.-ից. նա հայտնել է, որ իր նորածին երեխան Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացել է, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ կանչով մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին Ռոմիկ Դ.-ն հայտնել է, որ իր նորածին երեխան սեպտեմբերի 8-ին ժամանակից շուտ ծնվելու պատճառով «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, քանի որ Վեդիի ԲԿ-ում հայտնել են, որ երեխային անհրաժեշտ է «ակվարիումի» մեջ պահել, և դրա համար պետք է տեղափոխվի Մուրացանի հիվանդանոց, որից հետո սեպտեմբերի 21-ին երեխան մահացել է հիվանդանոցում, և թղթյա տուփով երեխային տեղափոխել են դիահերձարան։
Ռոմիկ Դ.-ն հայտնել է նաև, որ իր նորածինը մահացել է բժիշկ Մերի Խաչատրյանի և բժշկական անձնակազմի՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Դեպքի փաստով նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։