«Նա 12 տարեկան էր, ես՝ 30»․ Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ պատմելով իր և կնոջ ծանոթության մասին
International newsՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար դրության մեջ է հայտնվել Fox News հեռուստաալիքի եթերում կնոջ՝ Ջիլ Բայդենի մասին պատմելիս պատահմամբ լեզվի սայթաքում թույլ տալու հետևանքով։
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ապագա կնոջը հանդիպել է 30 տարեկանում, երբ Ջիլը 12 տարեկան է եղել։
«Մենք շատ երկար ժամանակ է, ինչ միասին ենք։ Նա 12 տարեկան էր, ես՝ 30», - ասել է ԱՄՆ նախագահը, ինչից հետո հանդիսատեսը ծիծաղել է։
Իրականում ամուսինների միջև տարիքային տարբերությունն այդքան մեծ չէ։ ԱՄՆ նախագահը ծնվել է 1942 թվականին, իսկ առաջին տիկինը՝ 1951 թվականին, ինչը փաստում է շուրջ ինը տարվա տարբերության մասին։ Սպիտակ տան կայքում առկա տվյալներով՝ Բայդենն իր ապագա կնոջը հանդիպել է 1975 թվականին՝ 33 տարեկանում։ Այդ ժամանակ ԱՄՆ ապագա առաջին տիկինը 24 տարեկան էր։