Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չկան. Բլինկեն
International newsՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ներկայումս կուլիսային բանակցություններ չկան Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, գրում է Ռիա Նովոստին։
«Բանակցություններ չկան, քանի որ Ռուսաստանը ներկայումս կառուցողական քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն չի ցուցաբերում: Եթե և երբ դա փոխվի, մենք ամեն ինչ կանենք դիվանագիտական գործընթացին աջակցելու համար», - ասել է նա CBS-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանը քաղաքական գործընթացների խաթարման ու սառեցման համար մեղադրում է Ուկրաինային, որը հրապարակայնորեն հրաժարվում է բանակցություններից։