Վրաստանի հետ սահմանին կարող է արտակարգ դրություն մտցվել
International newsՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն Solovyov Live-ի եթերում ասել է, որ հանրապետությունում կարող է արտակարգ ռեժիմ մտցվել, և աշխատանքային խումբ է տեղակայվել անցակետն ամրացնելու համար։
«Երեկվանից մենք օպերատիվ խումբ ենք տեղակայել հենց անցակետում, իրավիճակը այժմ գնահատվում է և, ամենայն հավանականությամբ, ես կորոշեմ մասնակի արտակարգ դրություն մտցնել»,- ասել է նա։
Մենյայլոյի խոսքով՝ նախատեսվում է սահմանին բացել ժամանակավոր կացարանի կենտրոն։ Այժմ այնտեղ արդեն աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու շտապօգնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ ժամանակներս Հյուսիսային Օսիայում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում կբացվի զինկոմիսարիատի զորահավաքային կետը։
Բացի այդ, Վրաստան շարժվող ավտոմեքենաների հոսքի պատճառով քաղաքացիների անվտանգությունը կազմակերպելու և կոնֆլիկտային իրավիճակների վտանգը նվազեցնելու նպատակով որոշվել է թույլ տալ ռուսներին ոտքով հատել սահմանը։